Հելսինկիում Trumputin անվամբ ճաշատեսակ են ստեղծել

18:36   14 Հուլիս 2018    213

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Հելսինկիի Kaffekievari ռեստորանը Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպմանն ընդառաջ հատուկ ճաշատեսակ է ստեղծել՝ Trumputin անվանմամբ։

Նշվում է, որ Trumputin-ը բաղկացած է ռուսական նրբաբլիթից կարմիր ձկով, թթվասերով եւ սոխով, որի կողքին դրված են պաղպաղակով ու հատապտուղներով ամերիկյան փանքեյքեր։ Հեղինակների մտահաղացմամբ՝ ուտեստը ներառում է, միաժամանակ, արեւելյանն ու արեւմտյանը, աղին ու քաղցրը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վլադիմիր-Պուտին   Դոնալդ-Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները