Թրամփը պատվո պահակախմբի զորատեսի ժամանակ «կորցրել» է Մեծ Բրիտանիայի թագուհուն. VIDEO

18:55   14 Հուլիս 2018    269

Hayatsk.info-ն հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի հետ։

Հայտնի է, որ թագավորական ընտանիքը խստորեն հետեւում է վարվելաձեւի եւ վարքագծի կանոններին։ Սա է պատճառը, որ ԱՄՆ նախագահից, որը հայտնի է իր էքստրավագանտ վարքագծով, շատերը ակնկալում էին անհարմար պահեր։ Եվ Թրամփը չհիսթափեցրեց։

Համացանցում արագորեն տարածվեց տեսանյութը, որում Դոնալդ Թրամփը թագուհու հետ միասին պատվո պահակախմբի զորատես են իրականացնում։

Օգտատերեը ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ Թրամփը քայլել է թագուհու առջեւից, ապա կտրուկ կանգ է առել, եւ թագուհին ստիպված է եղել նրան շրջանցել։

Թագուհու առաջից քայլելը էտիկետով արգելված չէ, չնայած չի էլ ողջունվում։ Թագավորական կայքէջն առաջարկում է կանոնների ցանկ, որոնք պետք է պահպանել թագավորական անձանց ներկայության ժամանակ, բայց նշվում է նաեւ, որ վարքագծի պարտադիր կանոններ չկան։

Բրիտանիա Թրամփի այցից առաջ թագավորական ընտանիքի նախկին ծառայապետ Գրանտ Հարոլդը պատմել է, որ ամենակարեւոր արարողակարգային մասը, որ ամերիկյան նախագահը պետք է պահպանի՝ թագուհուն թույլ տալն է մի քանի քայլ առաջ քայլել։

Թրամփը ԱՄՆ 12-րդ նախագահն է, որը հանդիպել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի հետ։










Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները