Փարիզում մոտոցիկլետով երկու ոստիկաններ միմյանց են բախվել Մակրոնի աչքի առաջ. VIDEO

19:19   14 Հուլիս 2018    189

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ABC News»-ին, Բաստիլի գրավման օրվան նվիրված շքերթի ժամանակ ոստիկանության երկու աշխատակիցներ են բախվել:

Պատահարը տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ տոնական միջոցառման այլ հյուրերի աչքերի առաջ: Փորձելով Համաձայնության հրապարակ մտնել՝ նրանք մխրճվել են մեկը մյուսի մեջ: Բախումից հետո ոստիկաններն ինքնուրույն են ոտքի կանգնել եւ շքերթի շարասյուն վերադարձել տրիբունայի ծափերի ներքո:

Ոստիկանությունում եւ Ազգային ժանդարմերիայում պատահարը չեն մեկնաբանել: Ամենայն հավանականությամբ, վթարը տեղի է ունեցել այն պատճառով որ մոտոցիկլետիստներից մեկը չի կարողացել հաշվարկել հրապարակ մտնելու հետագիծը:



Hayatsk.info

Հեշթեգներ: Փարիզ   Մակրոն  


Վերնագիրի այլ պիտակները