Ryanair-ի ինքնաթիռում ճնշման անկման հետևանքով 33 ուղևոր է հոսպիտալացվել

19:26   14 Հուլիս 2018    231

Գերմանական Ryanair ավիաընկերության ինքնաթիռներից մեկում ճնշման անկման հետևանքով կտրուկ վատացել է ուղևորների ինքնազգացողությունը, ինչի հետևանքով հոսպիտալացվել է 33 մարդ:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին, ուղևորների ականջները սկսել են արնահոսել, նրանց մոտ գլխացավ ու սրտխառնոց է առաջացել:

Հայտնի է, որ ստեղծված իրավիճակում Դուբլինից խորվաթական Զադար քաղաք ուղևորվող օդանավը վայրէջք է կատարել Գերմանիայի օդանավակայաններից մեկում:

Նշվում է, որ օդանավում եղել է 189 մարդ: Ուղևորներից մեկի պատմելով՝ ինքը լսել է պայթյունի կամաց ձայն, ինչից հետո ինքնաթիռը սկսել է իջնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները