Սաակաշվիլին Ուկրաինայի զարգացման համար գումար է «գտել»

19:41   14 Հուլիս 2018    202

Hayatsk.info-ն հայտնում է, որ Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին խոսել է «ֆանտաստիկ հարուստ» Ուկրաինայի և նրա զարգացման աղբյուրների մասին։

Սաակաշվիլիի խոսքով՝ ուկրաինացիների կյանքը բարելավելու համար անհրաժեշտ է «թափ տալ կորուպցիոներներին», ցրել «ձրիակերների» գերատեսչությունները, ինչպես նաև վաճառել նրանց շինությունները և ավտոկայանատեղիները։

«Ուկրաինան ֆանտաստիկ հարուստ երկիր է։ Ես միանգամայն լուրջ եմ խոսւոմ։ Մեզ մոտ այնքան կորուպցիոներներ կան, որ եթե նրանց թափ տանք, ապա գումարները կբավականացնեն և՛ լավ ճանապարհների, և՛ «Ուկրաինական երկաթուղիների» մոդեռնիզացման, և՛ ծանր հիվանդ երեխաների բուժման համար»,-գրել է Սաակաշվիլին Facebook-ի իր էջում։

«Միայն խնդիրն այն է, որ կոռումպացված քաղաքական գործիչները երբեք իրենք իրենց չեն «ցնցի»։ Եվ ընտրություններում նրանց մյուսներով փոխարինելը ևս ոչնչով չի օգնի։ Սակայն, եթե մենք ժողովրդավարություն ձեռք բերենք՝ ինչպես Շվեյցարիայում, մենք կկարողանանք ամեն ինչ անել ինքներս»,-հավելել է քաղաքական գործիչը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաակաշվիլի   Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները