Թրամփը մեկնաբանել է «ռուսական գործի» վերաբերյալ նոր մեղադրանքները

20:03   14 Հուլիս 2018    215

Hayatsk.info-ն հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր նախորդը՝ Բարաք Օբաման, քվեարկությունից դեռևս երկու ամիս առաջ տեղյակ է եղել ամերիկյան ընտրություններին հաքերների միջամտության մասին և ոչինչ չի ձեռնարկել այդ ուղղությամբ:

«12 ռուսաստանցիների պատմությունները, որոնք դուք լսել եք երեկ, եղել են Օբամայի վարչակազմի օրոք, ոչ թե Թրամփի»,- գրել է Թրամփը Twitter-ում: Նա հիշեցրել է, որ ՀԴԲ-ն տեղեկացրել է Օբամային դեռևս 2016թ. սեպտեմբերին:

«Ինչո՞ւ նրանք ոչինչ չեն արել»,- գրել է Թրամփը:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Վաշինգտոնը նոր մեղադրանքներ է առաջադրել Ռուսաստանի հատուկ ծառայությունների 12 աշխատակիցերի: Ընդ որում, նշվում է, որ նրանց գործողությունները ընտրությունների ելքի վրա չեն ազդել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները