Իսպանիայում ցլերի հետ վազքում 28 մարդ տուժել է

20:10   14 Հուլիս 2018    220

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Sky News»-ին, Իսպանական Պամպլոնում Սան-Ֆերմինի տոնի ժամանակ ցլերի հետ ավանդական վազքի ընթացքում 28 մարդ տուժել է:

Հուլիսի 14-ին՝ վերջին օրը, վեց մարդ հոսպիտալացվել է, նրանցից երկուսը վնասվածքներ են ստացել կրծքավանդակի շրջանում, երեքը գանգուղեղային վնասվածք են ստացել, ևս երկուսը գոտկատեղի շրջանում են վնասվածք ստացել:

Վազքի ժամանակ ցուլը մասնակիցներից մեկի վզին կապված թաշկինակից եղջյուրով բռնելով բարձրացրել և մի քանի տասնյակ մետր քարշ է տվել:

850 մետր երկարությամբ վազքը տևել է 2 րոպե 12 վայրկյան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա  


Վերնագիրի այլ պիտակները