Փարիզի երկնքում թռչելիս ֆրանսիական ավիախումբը շփոթել է երկրի դրոշի գույները. VIDEO

20:22   14 Հուլիս 2018    237

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Ֆրանսիական հայտնի պիլոտաժային Patrouille de France խումբը, որը մասնակցել է Բաստիլի գրավման օրվա ֆրանսիական ազգային տոնին նվիրված շքերթի օդային մասին, Փարիզի երկնքում թռչելիս շփոթել է երկրի դրոշի գույների հերթականությունը:

Ֆրանսիայի դրոշը կազմված է երեք ուղղաձիգ շերտերից՝ կապույտ, սպիտակ եւ կարմիր: Պիլոտաժային խումբը ավանդաբար այս գույներով ներկված ծխի շերտերը երկինք է բաց թողնում Փարիզի գլխավոր պողոտայի՝ Ելիսեյան դաշտերի երկնքում: Դրոշի գույներով ներկայացմանը մասնակցում է 9 օդանավ՝ յուրաքանչյուր գույնի համար երեքական:

Ելիսեյան դաշտերում շքերթին ընդհանուր առմամբ մասնակցել է 4290 զինծառայող, 220 փոխադրամիջոց, 250 ձի: Քաղաքի երկնքում թռիչք է կատարել 64 օդանավ եւ 30 ուղղաթիռ:

Սակայն այս անգամ շքերթին հետեւողները տեսել են, որ «կապույտ» օդանավի փոխարեն առաջինն է եղել ծխի կարմիր շիթ արձակող օդանավը:



Hayatsk.info

Հեշթեգներ: Փարիզ  


Վերնագիրի այլ պիտակները