WhatsApp-ը նոր գործառույթ կունենա

20:41   14 Հուլիս 2018    222

Hayatsk.info-ն հայտնում է, որ WhatsApp մեսենջերում նոր գործառույթ կհայտնվի՝ օգտատերերը կկարողանան ստացած հաղորդագրությունները նշել որպես կարդացած՝ հավելվածը չբացելով:

Ծառայությունը ստեղծողները հույս ունեն դրանով դյուրացնել չաթերում խմբերի շփումը: «Կարդացված է» նշումը հնարավոր կլինի դնել իրազեկման կենտրոնից: Ներկա պահին գործառույթը թույլ է տալիս հաղորդագրությանը միայն պատասխանել:

Նորամուծությունը դեռեւս մշակման փուլում է, օգտատերերը կկարողանան դրանից օգտվել հավելվածի հաջորդ թարմացումներից մեկում:

Հունիսի վերջին մշակողները ներկայացրել էին նոր գործառույթ, որը թույլ է տալիս խմբային չաթեր ստեղծել, ինչպես Telegram-ում: Նման չաթերում հաղորդագրությունները կարող է հրապարակել միայն ադմինիստրատորը:

Hayatsk.info

Հեշթեգներ: WhatsApp  


Վերնագիրի այլ պիտակները