Իտալիայի ափերի մոտ 450 փախստականի են փրկել

20:54   14 Հուլիս 2018    250

Իտալական Լինոզա կղզու ափերին 450 լիբիացի փախստականի տեղափոխող փայտե նավ է հայտնաբերվել:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «DW.com»-ին, շաբաթ առավոտյան ներգաղթյալներին ծովից փրկել են իտալական նավն ու եվրոպական Frontex սահմանապահ ծառայության նավը: Իտալիայի առափնյա ծառայության աշխատակիցները հարևան Լամպեդուզա կղզի են հասցրել 8 կանանց և երեխաների՝ պայմանավորված նրանց առողջական խնդիրներով:

Իտալիայի ՆԳ նախարար Մատեո Սալվինիի խոսքով՝ մյուս ներգաղթյաներին անհրաժեշտ է ուղարկել Մալթա, կամ «ավելի լավ է՝ Լիբիա»: Այս մասին իտալացի նախարարն ասել է երկրի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի հետ զրույցում:

Հուլիսի 12-ին Կոնտեն հրահանգել էր ափին մոտ թողնել իտալական Diciotti փրկարար ծառայության նավը, որը 67 ներգաղթյալի էր փրկել ծովում: Նման որոշում նա կայացրել էր իտալացի նախագահի հետ հեռախոսազրույցից հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները