Ճապոնիայում շոգի պատճառով մեկ օրում ավելի քան 1000 մարդ է հոսպիտալացվել

21:05   14 Հուլիս 2018    214

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, Ճապոնիայում ավելի քան հազար մարդ հիվանդանոց է տեղափոխվել սաստիկ շոգի պատճառով:

Նշվում է, որ 1042 մարդ հոսպիտալացվել է ջերմային շոկի պատճառով: Ճապոնիայի ողջ տարածքում վերջին մի քանի օրերի ընթացքում տաք եւ խոնավ եղանակ է սահմանվել, երբ ջերմաստիճանը օրվա ընթացքում գերազանցում էր +30 աստիճան: Երկրի որոշ շրջաններում էլ այն հասնում է + 39 աստիճանի:

Անցյալ տարի երկրում սաստիկ տապի պատճառով 44 մարդ է զոհվել, տասնյակ հազարավոր մարդիկ հոսպիտալացվել են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները