Հելսինկիում ոստիկանությունն սկսել է ցանկապատել Թրամփի բնակության համար նախատեսված հյուրանոցը

21:50   14 Հուլիս 2018    209

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիի Hilton Helsinki Kalastajatorppa հյուրանոցը, որտեղ կհյուրընկալվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովի ժամանակ, սկսել են ցանկապատել մետաղական ցանկապատով:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «РИА Новости»-ին, ներկա պահին մուտքը հյուրանոցի տարածք ազատ է, սակայն հյուրանոցի շենքի մոտ մեծ թվով ոստիկանական մեքենաներ են հերթապահում:

Ինչպես նշվում է շաբաթ գիշեր լույս կիրակի հյուրանոցում սենյակ կարելի է ամրագրել 135 եվրոյով, սակայն կիրակի ցերեկը և երկուշաբթի, երբ հյուրանոցում պետք է բնակվի ամերիկացի նախագահը, սենյակ ամրագրելն անհնար է: Ազատ համարներ կլինեն միայն երեքշաբթի օրվանից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հելսինկի   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները