Իտալիայում մահացել է Benetton ընկերության հիմնադիրներից մեկը

09:52   15 Հուլիս 2018    130

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «РИА Новости»-ին, համաշխարհային ճանաչում ունեցող Benetton Group իտալական ընկերության հիմնադիրներից մեկը՝ Կառլո Բենետոնը, մահացել է 74 տարեկան հասակում:

Ինչպես նշվում է, վերջերս Բենետոն եղբայրներից կրտսերը հիվանդ է եղել, նրա մոտ օնկոլոգիական հիվանդություն էր հայտնաբերվել: Նա մահացել է Վենետիկի մարզի Տրեվիզո քաղաքում, որտեղ ծնվել են ինքը, իր երեք եղբայրներն ու քույրը՝ Ջուլիանան: Այս քաղաքում է գտնվում նաև նորաձևության աշխարհի առաջատարներից մեկի՝ Benetton ընկերության կենտրոնակայանը:

Կառլո Բենետոնը 4 երեխա ուներ, իսկ ընկերությունում զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները