Թրամփը Պուտինին «կոշտ» մարդ է անվանել

10:29   15 Հուլիս 2018    203

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը «կոշտ» մարդ է՝ գրում է Daily Mail-ը:

«Ես կասեմ, որ մենք Պուտինի հետ մրցակիցներ ենք, սակայն ԱՄՆ-ի և այլ երկրների համար ավելի լավ կլինի կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները»,- ասել է Թրամփը:

Նրա խոսքով՝ Պուտինը հավանաբար «կոշտ» մարդկանցից է, սակայն ընդգծել է նաև, որ չի ճանաչում Պուտինին, այդ պատճառով էլ լիովին վստահ չէ դրանում:

Թրամփը նաև նշել է, որ հույս ունի լեզու գտնել Պուտինի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները