Հնդկուհին մահացել է անվտանգության տեխնիկայի դասընթացի ժամանակ. VIDEO

11:13   15 Հուլիս 2018    134

Հնդկաստանի քոլեջներից մեկի ուսանողուհին մահացել է առաջին բուժօգնության և անվտանգության տեխնիկայի տիրապետման դասընթացի ժամանակ:

Միջադեպի տեսանյութը հրապարակվել է YouTube-ի
Hindustan Times ալիքում:

Ինչպես նշում է rt.com-ը, 19-ամյա աղջիկը պետք է պատշգամբից ցատկեր իր համակուրսեցիների փռած բրեզենտի կտորի վրա, սակայն նա գլխով հարվածել է բազրիքին ու մահացել՝ չհասնելով հիվանդանոց:

Տեսանյութում երևում է՝ ինչպես է աղջիկը նստած երրորդ հարկի պատշգամբում ու չի համարձակվում ցատկել, և մարզիչն անսպասելիորեն հրում է նրան: Ավելի ուշ պարզվել է, որ մարզիչն իրականում ինքնակոչ էր:

Աղբյուրի հաղորդմամբ՝ տղամարդը ձերբակալվել է: Կատարվում է հետաքննություն:



Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները