ՌԴ-ը հայտնվել է ԵՄ գլխավոր սպառնալիքների եռյակում

11:54   15 Հուլիս 2018    180

Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդը (ECFR) ներկայացրեց Եվրոպական միության (ԵՄ) անվտանգության հիմնական սպառնալիքների մասին զեկույց՝ գրում է gazeta.ru-ն:

Զեկույցի նախապատրաստման ընթացքւմ օգտագործվել են նաև պաշտոնական փաստաթղթերը և լրատվամիջոցների հրապարակումները, հարցազրույցներ են անցկացվել նաև ԵՄ անդամ 28 երկրների փորձագետների և քաղաքական ղեկավարության հետ:

Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ եվրոպացիներից շատերը վախենում են արմատական ​​իսլամիստական ​​խմբավորումներից: Երկրորդ տեղը զբաղեցրել են անդրազգային քրեական կազմակերպությունները և Ռուսաստանը, իսկ երրորդ տեղում Հյուսիսային Կորեան է:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները