NASA-ն ցուցագրել է «Մարսի սարդերի» լուսանկար

12:28   15 Հուլիս 2018    113

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, NASA-ն հրապարակել է Մարսի մակերեւույթին «սարդեր» հիշեցնող անսովոր երեւույթի լուսանկար:

Լուսանկարն արվել է ավտոմատ բազմաֆունկցիոնալ միջմոլորակային Mars Reconnaissance Orbiter կայանից։

Նշվում է, որ գարնան գալուստի հետ մոլորակի Հարավային բեւեռում ածխաթթու գազը ճեղքում է սառցաշերտը։ Դրանից հետո գազը հայտնվում է մթնոլորտում, իսկ ձեւավորված բացվածքի շուրջ մուգ փոշի է նստում։

Արդյունքում մոլորակի մակերեւույթը ծածկվում է այնպիսի բծերով, որոնք հետազոտողներն համեմատում են սառցե սարդոստայնում նստած սեւ սարդերի հետ։

Hayatsk.info

Հեշթեգներ: NASA  


Վերնագիրի այլ պիտակները