Թրամփը Twitter-ը կեղծ լուրերի դեմ ակնթարթային պայքարի գործիք է անվանել

12:43   15 Հուլիս 2018    113

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter սոցիալական ցանցը լավ հնարավորություն է անվանել կեղծ լուրերի մասին ճշմարտությունը իր միլիոնավոր հետեւորդներին անմիջապես հասցնելու համար։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա հայտարարել է ITV հեռուստաընկերության լրագրող Փիրս Մորգանի հետ հարցազրույցում։

«Սիրում եմ այդ վայրկյանականությունը, սիրում եմ հզորությունը, որն իր մեջ ունի այն, քանի որ թույլ է տալիս տեղ հասցնել սեփական տեսակետը։ Ես կարող եմ պայքարել կեղծ լուրերի դեմ, քանի որ շատ հետեւորդներ ունեմ»,-ասել է Թրամփը, որը ամեն օր օգտվում է Թվիթերից եւ նրա հետեւորդները հաշվարկվում են 53,1 մլն։

«Երբ տեսնում եմ, որ ինչ-որ մեկը սխալական կամ ոչ ճշգրիտ բաներ է ասում, կամ նստում եւ ոչինչ չի անում, ապա ես հնարավորություն ունեմ ինչ-որ բան տարածել։ Կամ այլ պարագայում իմ օգնականին ասում եմ՝ բառացիորեն գրի հետեւյալ հայտարարությունը։ Ապա նայում ես եւ 2 րոպե անց հայտնվում է «Հրատապ՝ Դոնադ Թրամփը հենց նոր․․․։ Եվ դու այդպիսի հզոր հայտարարությունն անում ես այդքան արագ»,-նշել է ԱՄՆ նախագահը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները