Bentley Mulsanne-ի հատուկ տարբերակը ստացել է 1930 թվականի մաս

13:04   15 Հուլիս 2018    142

Bentley ընկերությունը ներկայացրել է Mulsanne սեդանի հատուկ տարբերակը:

Նորույթը կոչվում է W.O.Edition եւ ստեղծվել է ի հիշատակ ընկերության հիմնադիր Ուոլթեր Օուեն Բենթլիի, հայտնում է Autonews.ru-ն:

Ավտոմեքենան թողարկվել է սահմանափակ քանակով՝ 100 օրինակ: Նախագծին մասնակցել է նաեւ Mulliner արհեստանոցը:

Այս սահմանափակ շարքի 100 Mulsanne-ից յուրաքանչյուրում տեղադրվում է Բենթլիին պատկանած Bentley 8 Litre ավտոմեքենայի օրիգինալ ծնկալիսեռի մաս: Դրանք զարդարում են կոկտեյլի գավաթների բաժինը, որը տեղադրված է արմնկակալում: Մեքենան ստացել է նաեւ սրահի բազմագույն երեսապատում՝ կաշվի բրոնզափառ էֆեկտով եւ Beluga սեւ անվասկավառակներ:

«Ձեռքով պատրաստված մեկուսամասը զարդարված է ռադիատորի վանդակաճաղի երկրաչափական պատկերի դրվագազարդով եւ Bentley8Litre-ի առջեւ լուսարձակներով, իսկ դիտապակու տակ կարելի է տեսնել Ու. Օ. Բենթլիին պատկանած ավտոմեքենայի ծնկալիսեռի մասնիկ»,- պարզաբանել են ընկերության մամուլի ծառայությունից:




Hayatsk.info

Հեշթեգներ: Bentley  


Վերնագիրի այլ պիտակները