Թրամփը Եղիսաբեթ II-ի հետ զրույցից մանրամասներ է բարձրաձայնել

13:16   15 Հուլիս 2018    106

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացահայտել է բրիտանական թագուհի Եղիսաբեթ II-ի հետ հանդիպման մանրամասները՝ The Mail on Sunday պարբերականին տված հարցազրույցում։

Թրամփը խոստովանել է, որ զրույցի ժամանակ շոշափել է Brexit-ի թեման և լրագրողներին հայտնել է, թե ինչ է ասել թագուհին։ «Նա ասաց, որ դա շատ բարդ խնդիր է։ Կարծում եմ, ոչ ոք չէր էլ պատկերացնում, թե որքան դժվար է այն [որոշումը] լինելու։ Բոլորը մտածում էին, թե դա այնքան հեշտ է, <…> եկեք տեսնենք, թե ինչ տեղի կունենա»,– հաղորդել է նա։

Ամերիկացի նախագահը իր հիացմունքն է արտահայտել Եղիսաբեթ II-ի նկատմամբ։ «Նա հրաշալի կին է. այնքան էներգիայով լի, և սրամիտ, և խորաթափանց։ Նա հիասքանչ էր։ Այնքան հրաշալի կին է և այնքան գեղեցիկ։ Ինձ համար շատ մեծ պատիվ էր նրա հետ վերջապես հանդիպելը»,– պատմել է Թրամփը։

Հուլիսի 14–ին սոցցանցերի օգտատերերը քննադատել էին Թրամփին՝ պալատին մոտենալիս նրա վարքի համար։ Նա մի որոշ ժամանակ գնում էր թագուհու առջևից, մինչ թագուհին փորձում էր հասնել նրան։ Դրանից հետո ԱՄՆ նախագահը կտրում է նրա ճանապարհը և մեջքով կանգնում թագուհուն։

Հուլիսի 13-ին Թրամփը տասը րոպեով ուշացել էր թագուհու մոտ կազմակերպված թեյի սեղանից։ Այդ ընթացքում թագուհին պալատի բակում սպաս էր հյուրերի ժամանելուն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Եղիսաբեթ  


Վերնագիրի այլ պիտակները