Հաիթիի վարչապետը հրաժարական է տվել

15:23   15 Հուլիս 2018    112

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Associated Press»-ին, հաիթիի վարչապետ Ժակ Գի Լաֆոնտանը հրաժարական է տվել զանգվածային անկարգությունների ֆոնին, որոնք մեկնարկել են ի նշան կառավարության կողմից վառելիքի գների բարձրացման փորձի դեմ բողոքի:

Երկրի նախագահ Մոիզ Ժովենելը ընդունել է Լաֆոնտանի հրաժարականը եւ պետք է նշանակի նոր վարչապետի։ Անկարգությունները Հաիթիում տեղի են ունեցել հուլիսի 6-8-ը՝ այն բանից հետո, երբ կառավարությունը որոշում էր կայացրել 37-51 տոկոսով բարձրացնել բենզինի, դիզելային վառելիքի եւ կերոսինի գները Արժույթի միջազգային հիմնադրամի հետ պայմանավորվածության շրջանակներում։ Սպանվել են առնվազն 7 մարդ, ամենուր ջարդեր էին ընթանում։

Ճգնաժամի առնչությամբ գների բարձրացումը անորոշ ժամանակով հետաձգվել էր, սակայն բողոքի ցույցերը շարունակվելով ձեռք էին բերել քաղաքական երանգավորում՝ մարդիկ պահանջում էին վարչապետի հրաժարականը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հաիթի  


Վերնագիրի այլ պիտակները