Հռոմի պապը համաձայնել է Մեքսիկայում հաշտեցման գործընթացի միջնորդ լինել

13:38   15 Հուլիս 2018    104

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Հռոմի Ֆրանցիսկ պապը համաձայնել է Մեքսիկայի ապագա նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի նախատեսած հաշտեցման գործընթացում միջնորդ լինել։

Aristegui Noticias պորտալի փոխանցմամբ՝ խոսքը, մասնավորապես, ներման մասին օրենքի նախագծի եւ թեթեւ թմրանյութերի օրինականացման մասին է։

Հռոմի պապը ներկա կլինի վիրտուալ՝ Skype-ի միջոցով, նա անմիջապես ներկա չի լինի, բայց, ընդհանուր առմամբ, համաձայնել է։

Մեքսիկայի նախագահական ընտրություններում հաղթանակած Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հաղթանակից անմիջապս հետո հայտարարել էր, որ մտադիր է խնդրել Հռոմի պապի, հոգեւոր առաջնորդների եւ իրավապաշտպանների աջակցությունը Մեքսիկայում խաղաղությունն ապահովելու հարցում։

Հիշեցնենք՝ Մեքսիկայում նախընտրական քարոզարշավի ժամանակ 523 քաղաքական գործիչ եւ պետական ծառայող է սպանվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հռոմի-պապ  


Վերնագիրի այլ պիտակները