Թաիլանդի քարանձավից փրկված դպրոցականներին ցույց կտան ԱԱ-2018-ի եզրափակիչի ձայնագրությունը

13:52   15 Հուլիս 2018    164

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին, Թաիլանդի քարանձավից փրկված դեռահասները եւ նրանց մարզիչը կկարողանան դիտել Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչի ձայնագրությունը։

Պրաչանուկրոյի հիվանդանոցում նշել են, որ դպրոցականները ուղիղ եթերով չեն կարող դիտել, քանի որ այն տեղական ժամանակով կհեռարձակվի շատ ուշ ժամի, իսկ բժիշկները ցանկանում են, որ նրանք հանգստանան եւ երկար հեռուստացույց չդիտեն։ Սպասվում է, որ երեխաները դուրս կգրվեն հուլիսի 19-ին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թաիլանդ  


Վերնագիրի այլ պիտակները