Շանհայի ափերի մոտ բեռնատար նավ է խորտակվել

14:00   15 Հուլիս 2018    139

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Շանհայի ափերի մոտ լույս կիրակի գիշերը բեռնատար նավ է խորտակվել, միջադեպի հետեւանքով անձնակազմի 10 անդամ է անհետ կորել, երկար ժամանակ շարունակվող փրկարարական գործողություններից հետո նրանց ճակատագիրն անհայտ է մնում։

«Շունցյան 2» բեռնատար նավը խորտակվել է Հուանպու գետի գետաբերանում Ուսունկոու նավանագստի մոտ մեկ այլ բեռնատար նավի բախվելու հետեւանքով։ Ներկայումս հայտնի չէ՝ երկրորդ նավի վրա մարդիկ եղե՞լ են եւ ի՞նչ կամ ո՞ւմ պատճառով է բախումը տեղի ունեցել։

«Շունցյան 2» նավը տեղափոխում էր պողպատի շուրջ 3 տոննա գլանակ։ Նավի վրա անձնակազմի 13 անդամ է եղել։ Ներակյումս հաջողվել է փրկել 3 հոգու, նրանց բժշկական օգնություն են ցուցաբերել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Շանհայ  


Վերնագիրի այլ պիտակները