Թրամփը Կիմ Չեն Ընին ուրախ, բայց անողոք մարդ է անվանել

18:01   15 Հուլիս 2018    105

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր հյուսիսկորեական գործընկեր Կիմ Չեն Ընին «հզոր անհատականություն» է անվանել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Ես նրա հետ շատ լավ հարաբերություններ հաստատեցի։ Նա շատ խելացի է, հզոր անհատականություն, ուրախ է եւ կոշտ, լավ բանակցող է»,-ասել է ԱՄՆ նախագահը։

«Իհարկե, նա անգութ է, բայց նույնքան, որքան մյուսները․․․Շատերը, որոնց հետ ես գործ եմ ունեցել, բավականին անողոք մարդիկ են եղել»,-նշել է Թրամփը։

Հարցին, թե կարելի է «Թրամփի դոկտրինը» համարել բանակցությունները մարդկանց հետ, որոնք նախկինում ընկալվում էին որպես թշնամիներ, նա պատասխանել է․ «Ես խաղաղություն եմ ուզում։ ԱՄՆ-ն ազատվում եւ դուրս գալիս պատերազմներից»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները