Հելսինկիի բնակիչներին խնդրել են պատուհանից չնայել Պուտինի ու Թրամփի ավտոշարասյուներին

18:18   15 Հուլիս 2018    115

Հելսինկիի ոստիկանությունը հորդորել է այն տների բնակիչներին, որոնք գտնվում են ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիրմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի ավտոշարասյան ճանապարհին, առաջնորդների այցի օրը չմոտենալ պատուհաններին։ Խորհուրդը կապված է անվտանգության հարցերի հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նա խորհուրդ է տվել բնակիչներին չնայել պատուհանից, դուրս չգալ պատշգամբ եւ փակել պատուհանները ավտոշարասյան անցնելու ժամանակ․ «Իհարկե, մենք չենք կարող վերահսկել բոլոր քաղաքացիներին։Մենք հույս ունենք՝ նրանք հասկանալով կմոտենան»,-նշել է Կոպերոյնենը՝ հավելելով, որ հորդորի խախտումը կարող է լրացուցիչ գործողությունների հանգեցնել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները