Չեխիան քննադատել է միգրանտներին ԵՄ երկրներում բաշխելու մասին Իտալիայի առաջարկը

18:27   15 Հուլիս 2018    103

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը սուր քննադատության է ենթարկել Իտալիայի առաջարկը նախօրեին Միջերկրական ծովում փրկված միգրանտներին ԵՄ երկրներում բաշխելու մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Իտալիայի վարչապետը խնդրում է ԵՄ-ին հոգ տանել ծովում հայտնված 450 մարդկանց մասին։ Նման մոտեցումը ճանապարհ է դեպի դժոխք»,-գրել է Բաբիշի իր թվիթերյան էջում։

Չեխ վարչապետի կարծիքով, նման պրակտիկան նպաստում է հանցավոր խմբավորումների եկամուտների աճին, որոնք կազմակերպում են միգրանտների Եվրոպա հասնելը։

Բաբիշի համոզմամբ՝ փախստականներին պետք է օգնել իրենց հայրենի երկրներում, որ միգրանտները ճանապարհ չընկնեն։ Նա նաեւ շեշտել է, որ Չեխիան մտադիր է խստորեն հետեւել կամավոր ընդունման եւ ԵՄ-ի ներսում միգրանտների բնակեցման սկզբունքին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Իտալիա   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները