Նեթանյահուն ՌԴ-ԱՄՆ գագաթնաժողովի նախօրեին Թրամփի հետ քննարկել է Իրանին եւ Սիրիային վերաբերող հարցեր

18:36   15 Հուլիս 2018    232

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ հուլիսի 11-ին Մոսկվայում կայացած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո եւ ՌԴ-ԱՄՆ գագաթնաժողովի նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Իրանին եւ Սիրիային վերաբերող հարցեր, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Այսպիսի հայտարարությամբ նա հանդես է եկել կառավարության ամենշաբաթյա նիստին։

«Երեկ (հունիսի 14-ին) ես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսով քննարկել եմ անվտանգության խնդիրներն ու քաղաքական հարցեր տարածաշրջանային զարգացումների ֆոնին, ամենից առաջ՝ Սիրիայում եւ Իրանում»,-նշել է նա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները