Մեյը հայտնել է, որ Թրամփն առաջարկել է իրեն դատի տալ ԵՄ-ին Brexit-ի հարցով բանակցություններ վարելու փոխարեն

19:03   15 Հուլիս 2018    284

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է դատի տալ Եվրոպական միությանը Brexit-ի հարցով բանակցություններ վարելու փոխարեն։ Այս մասին վարչապետը պատմել է կիրակնօրյա «Շոու Էնդրյու Մարի հետ» հաղորդման ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Երբ հաղորդավար Էնդրյու Մարը հարցրել է Բրիտանայի վարչապետին, թե որն էր Մեյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփի կողմից նշված առեղծվածային «կոպիտ առաջարկը», որը նա արել է Մեյին, վարչապետը պատասխանել է․ «Նա ինձ ասել է, որ ես պետք է դատի տամ ԵՄ-ին, ոչ թե բանակցությունների մեջ մտնեմ նրանց հետ»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ   Մեյ  


Վերնագիրի այլ պիտակները