Շպիցբերգենում ուղեւորատար նավը բախվել է նավամատույցին

19:12   15 Հուլիս 2018    185

Շպիցբերգեն կղզեխմբի Բարենցբուրգ գյուղում ուղեւորատար Aurora Explorer կատամառանը, որի վրա ավելի քանի 120 մարդ կար, կիրակի օրը բախվել է նավամատույցին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես հայտնել է Շպիցբերգենում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս Յուրի Գրիբկովը, նավի մոտ 30-40 ուղեւոր տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ Arctic Explorer AS նորվեգական տուրիստական ընկերությանը պատկանող նավն օտարերկրյա զբոսաշրջիկների էր տեղափոխում:

Նորվեգիայի իշխանությունները իսկզբանե տեղեկություն էին ստացել 25 տուժածի մասին, սակայն նա չի բացառում, որ այս թիվը կարող է ավելի մեծ լինել: Ուղեւորների շրջանում ամենից շատ են վերջույթների կոտրվածքները, ողնաշարի վզային հատվածի վնասվածքները, կտրված վերերը:

Նորվեգիայի իշխանություններին դեռ հայտնի չեն միջադեպի ճշգրիտ պատճառները: Շպիցբերգենի նահանգապետ Արվե Յոնսենը Svalbardposten պարբերականին հայտարարել է, որ բախումը կարող էր տեղի ունենալ նավի վրա տեխնիկական անսարքության պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները