Աշխարհի գավաթը մարզադաշտ է բերվել Louis Vuitton-ի արկղում

20:04   15 Հուլիս 2018    212

ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության գավաթը Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտ են բերել Louis Vuitton նորաձևության տան հատուկ արկղով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իսկ արկղի կողպեքները զարդարված են RU տառերով՝ ի պատիվ աշխարհի առաջնությունը հյուրընկալող երկրի:

Հաղթական գավաթը ձուլվել է 18-կարատանոց ոսկուց և պատված է մալաքիտով: Գավաթը կշռում է 6.2 կիլոգրամ: ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթն ի հայտ է եկել 1974 թվականին և փոխարինելու է եկել ՖԻՖԱ-ի և աշխարհի առաջնության հիմնադիր Ժյուլ Ռիմի գավաթին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Louis-Vuitton  


Վերնագիրի այլ պիտակները