Ճապոնիայում ջրհեղեղից հասցված վնասը 389 մլն դոլար է կազմել

20:33   15 Հուլիս 2018    347

Ճապոնիայի հարավ-արեւմտյան եւ կենտրոնական մասերում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղներից վնասը գնահատվում է 43.69 մլրդ իեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գերատեսչությունը շեշտում է, որ աղետի հետեւանքով տուժել են գյուղատնտեսական հողերը, ձկնորսական տնտեսություններն ու ենթակառուցվածքը:

Ճապոնիայի 47 պրեֆեկտուրաներից 31-ի 160 տուն ամբողջությամբ ոչնչացվել է ջրհեղեղների եւ սողանքների հետեւանքով, 700-ը լուրջ վնասվել է, ավելի քան 25 հազար տուն ջրով է լցվել: Ճապոնիայի որոշ շրջաններում մի քանի օրում ավելի քան մեկ մետր տեղումներ են գրանցվել:

Առնվազն 216 մարդ է մահացել, մի քանի տասնյակ մարդ անհայտ կորած է համարվում: Տարհանման հատուկ կենտրոններում գրեթե 6 հազար մարդ է գտնվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները