ԱՄՆ-ն ու Հս. Կորեան սկսել են ամերիկյան զինվորականների մնացորդները վերադարձնելու հարցով բանակցությունները

20:44   15 Հուլիս 2018    178

Հյուսիսային Կորեայի եւ Միացյալ Նահանգների պատվիրակությունները սկսել են Կորեական պատերազմի տարիներին զոհված ամերիկյան զինվորականների մնացորդները վերադարձնելու հարցի շուրջ բանակցությունները, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Բանակցություններն ընթանում են Հյուսիսային և Հարավային Կորեաների սահմանին գտնվող Փհանմուջոմ գյուղում։ Ըստ «Ռենհապ» գործակալության տվյալների՝ բանակացություններին մասնակցում է Հարավային Կորեայում տեղակայված բազմազգ ուժերին ներկայացնող ամերիկյան գեներալը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   Հս.Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները