Վրաստանի խորհրդարանը հաստատել է կառավարության նոր կազմը

20:53   15 Հուլիս 2018    127

Վրաստանի խորհրդարանը, ինչպես և ակնկալվում էր, վստահություն է հայտնել կառավարության նոր կազմին, ինչպես նաև կառավարության «Ազատություն, արագ զարգացում, բարգավաճում» ծրագրին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նոր կառավարությանը վստահություն հայտնելուն կողմ է քվեարկել 101 պատգամավոր, դեմ՝ 12:

Կառավարության նոր ղեկավարն է Մամուկա Բախտաձեն: 36-ամյա վարչապետը որպես առաջնահերթություններ է հայտարարել երկրի խաղաղ վերամիավորումը, տնտեսական բարեփոխումների խորացումը և ինտեգրումը Եվրաատլանտյան կառույցներին:

Ինչպես ավելի վաղ արդեն հայտնի էր դարձել, Վրաստանում նախկին 14 նախարարության փոխարեն այսուհետ գործելու է 11-ը:


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները