Սպիտակ տունը չեղարկել է Բոլթոնի՝ CNN-ի նախատեսված հարցազրույցը

21:23   15 Հուլիս 2018    187

Սպիտակ տունը չեղյալ է հայտարարել ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնի՝ CNN-ին նախատեսված հարցազրույցը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը Twitter-ում գրել է, որ հեռուստաընկերության թղթակիցն «անհարգալից վերաբերմունք ցուցաբերել» Թրամփի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Վատ վարքը խրախուսելու փոխարեն մենք որոշեցինք վերանայել առաջնահերթությունները պաշտոնյաների հեռուստատեսային ելույթներում»,- պարզաբանել է նա:

Թափերը պատմել է, որ հուլիսի 13-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ թղթակիցը փորձել է Թրամփին հարց ուղղել, ինչին պատասխանել վերջինս հրաժարվել է եւ հայտարարել, որ CNN-ը «ֆեյք նորություններ» է թողարկում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները