Թրամփն ուղևորվել է Ֆինլանդիա՝ հանդիպելու Պուտինի հետ

21:35   15 Հուլիս 2018    231

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռը Շոտլանդիայից մեկնել է Ֆինլանդիա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թրամփը Ֆինլանդիա է ուղևորվել՝ մասնակցելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված բանակցություններին, որոնք կկայանան հուլիսի 16-ին Հելսինկիի նախագահական պալատում:

Կայանալիք բանակցություններում համաշխարհային առաջնորդները մտադիր են անդրադառնալ Սիրիայի, Ուկրաինայի, ինչպես նաև ամերիկյան ընտրությունների Ռուսաստանի ենթադրյալ միջամտության թեմաներին:

Հիշեցնենք, որ նախօրեին ֆիննական մայրաքաղաքի հյուրանոցը, որտեղ պետք է բնակվի Թրամփը, սկսել էին ցանկապատել:

Նշենք, որ Հելսինկիում նույնպես Թրամփին դիմավորում են բողոքի ցույցերով, ինչպես Լոնդոնում և Էդինբուրգում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները