Թրամփը ժամանել է Հելսինկի՝ Պուտինի հետ բանակցությունների համար- VIDEO

22:21   15 Հուլիս 2018    165

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Հելսինկի, որտեղ երկուշաբթի կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախագահական ինքնաթիռը վայրէջք է կատարել տեղական ժամանակով 20.40-ին: Մինչեւ վաղը նախատեսված պաշտոնական նախաճաշն ԱՄՆ նախագահի օրակարգում հասարակական միջոցառումներ չկան:

Առաջիկա բանակցություններին ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ղեկավարները կանդրադառնան Սիրիայի, Ուկրաինայի թեմաներին, ինչպես նաեւ՝ ենթադրվող ռուսական միջամտությանն ԱՄՆ ընտրություններին: CBS-ին տված հարցազրույցում Թրամփը նշել էր, որ հանդիպումից «մեծ ակնկալիքներ» չունի, սակայն «ինչ-որ» լավ բանի հույս ունի:



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները