Մոսկվայի հանձնումը բավարար փոխհատուցում չէ ՌԴ-ի գործած մեղքերի համար. Թրամփ

22:44   15 Հուլիս 2018    197

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհամբերությամբ սպասում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը՝ թեպետ որքան էլ լավ արդյունքներ գրանցվեն, ընդդիմախոսները կքննադատեն իրեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ուղեւորվում եմ Հելսինկի՝ Ֆինլանդիա: Անհամբերությամբ սպասում եմ վաղը Պուտինի հետ հանդիպմանը: Ցավոք, ինչ էլ որ ես անեմ գագաթնաժողովին՝ նույնիսկ եթե ինձ հանձնեն մեծն Մոսկվա քաղաքը՝ որպես փոխհատուցում՝ Ռուսաստանի կողմից երկար տարիների ընթացքում կատարված բոլոր մեղքերի եւ չարիքների համար, ես կվերադառնամ եւ քննադատության կարժանանամ, որ դա բավարար չէր, որ ես պետք է Սանկտ Պետերբուրգը եւս ստանայի»,- գրել է Թրամփը:

Նա հավելել է, որ «ԱՄՆ-ի ԶԼՄ-ների զգալի մասը իրականում ժողովրդի թշնամի է»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   Պուտին   ՌԴ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները