ԱՄՆ-ն և ԵՄ-ն լավագույն ընկերներ են. Դոնալդ Տուսկ

22:52   15 Հուլիս 2018    179

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատական արտահայտություններին, հայտարարել է, որ Եվրամիությունը և Միացյալ Նահանգները լավագույն ընկերներ են և ոչ թե մրցակիցներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ամերիկան և ԵՄ-ն լավագույն ընկերներ են: Ով էլ, որ ասի, որ մենք մրցակիցներ ենք, դա կեղծ լուրերի տարածում է» գրել է Տուսկը Twitter-ում:

Ավելի վաղ CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել է. «Եվրամիությունը մեր մրցակիցն է՝ ելնելով նրանից, թե ինչ են իրենք անում առևտրում»: Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ ԱՄՆ մրցակիցներն են նաև Ռուսաստանն ու Չինաստանը:

Նշենք, որ ԱՄՆ-ն, իր քայլերը մեկնաբանելով ազգային անվտանգության նկատառումներով, մարտին պողպատի և ալյումինի ներկրման մաքսատուրքեր է սահմանել 10-25 տոկոսի չափով:
ԵՄ-ի նկատմամբ սահմանմամբ մաքսատուրքերն ուժի մեջ են մտել հունիսից:

Ի պատասխան այդ քայլի՝ Եվրամիությունը նույնպես հունիսին 25 տոկոսի մաքսատուրք է սահմանել ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների համար:


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   Պուտին   Դոնալդ-Տուսկ  


Վերնագիրի այլ պիտակները