Իսպանիայի ափերի մոտ հանգստյան օրերին շուրջ 500 միգրանտներ են փրկվել

09:04   16 Հուլիս 2018    194

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "TASS"-ին, շաբաթ եւ կիրակի օրերին Իսպանիայի ափերի ջրերում առնվազն 479 միգրանտ է փրկվել:

Ըստ այդմ՝ փրկարարական գործողություններն իրականացվել են Ջիբրալթարի նեղուցում եւ Ալբերբոր ծովում: Դրանցում մասնակցել է Ծովում փրկության եւ անվտանգության իսպանական ծառայությունը եւ քաղաքացիական գվարդիան:

Միգրանտները, որոնց մեջ հարյուրից ավելի անչափահասներ կան, տեղափոխվել են Անդալուզիայի նավահանգիստներ: 2015 թվականին Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներում հակամարտությունների սրման պատճառով այս տարածաշրջանից Եվրոպա ժամանող մարդկանց թիվը կտրուկ աճել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա  


Վերնագիրի այլ պիտակները