Տուսկը Թրամփին կեղծ լուրեր տարածելու մեջ է մեղադրել

09:13   16 Հուլիս 2018    425

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է կեղծ լուրեր տարածելու մեջ՝ այն բանից հետո, երբ վերջինը ԵՄ-ին առևտրի ոլորտում ԱՄՆ-ի «հակառակորդ» է անվանել։

Այս մասին Եվրախորհրդի նախագահը գրել է Twitter-ի իր էջում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Ամերիկան և ԵՄ-ն լավ բարեկամներ են։ Նա, ով ասում է, թե մենք թշնամիներ ենք, կեղծ լուրեր է տարածում»,-մեկնաբանել է Տուսկը ԱՄՆ նախագահի հայտարարությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը ԵՄ-ին ներառել է ԱՄՆ հակառակորդների շարքում։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն առևտրի ոլորտում մրցակցում է եվրոպական երկրների հետ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները