ԱՄՆ-ում պատմել են, թե ինչպես են բացահայտել 12 «ռուս լրտեսներին»

09:17   16 Հուլիս 2018    204

2016 թվականին ԱՄՆ-ում նախագահական ընտրություններին «միջամտության» համար մեղադրվող «ռուս լրտեսները» բիթքոին են օգտագործել ֆինանսավորման եւ իրենց գործարքների իրականացման համար: Նման եզրակացության է եկել «ռուսական դոսյեն» հետաքննող հատուկ փաստաբան Ռոբերտ Մյուլլերի թիմը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ռուս հաքերները կրիպտոարժույթներով, այդ թվում նաեւ՝ բիթքոինով, 95 հազար դոլարին համարժեք գումար են փոխանցել: Հաղորդվում է, որ բիթքոիններն օգտագործվել են համակարգչային սերվերների ձեռքբերման, դոմենների գրանցման, հաքերակյին գործարքների համար վճարելու նպատակով:

Բիթքոինի օգտագործումը, շարունակում է պարբերականը, հաքերներին թույն է տալիս «խուսափել ավանդական ֆինանսական հաստատությունների հետ անմիջական հարաբերություններից», մասնավորապես՝ բանկերի, որոնք վերահսկողություն կունենային «փողերի լվացման» նկատմամբ:

Սակայն, քանի որ բիթքոիններով բոլոր գործարքները գրանցվում են բլոկչեյնում՝ բաշխված հաշվապահական գրքում, որը հիմք է ապահովում կրիպտոարժութային համակարգի համար, ամերիկացի քննիչները, ի վերջո, կարողացել են «կապել ֆինանսական գործարքները Ռուսաստանի կառավարության հետ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները