Գերմանացիները Թրամփից ավելի շատ են վախենում, քան Պուտինից․ հարցում

09:23   16 Հուլիս 2018    234

Գերմանիայի քաղաքացիների շուրջ երկու երրորդը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը աշխարհակարգի համար ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականությունը։

Այս մասին են վկայում DPA գործակալության պատվերով YouGov սոցիոլոգիական ծառայության իրականացրած հարցման արդյունքները, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ հարցվածների 64 տոկոսի կարծիքով՝ Թրամփն աշխարհակարգի համար ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան Պուտինը։

Հետազոտության համաձայն՝ գերմանացիներն, ընդհանուր առմամբ, ՌԴ նախագահին ավելի համակրելի, իրավասու, ինչպես նաև Սպիտակ տան ղեկավարից ավելի ազդեցիկ են համարում։ Հարցվածների 55 տոկոսի կարծիքով՝ Պուտինն իր գործի ավելի լավ գիտակ է, քան Թրամփը։

Հարցումն իրականացվել է հուլիսի 6-9-ը։ Դրան Գերմանիայի 2052 քաղաքացի է մասնակցել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները