Արքայազններ Չարլզը և Ուիլյամը հրաժարվել են հանդիպել Թրամփի հետ

09:31   16 Հուլիս 2018    293

Արքայազն Չարլզը և արքայազն Ուիլյամը հրաժարվել են հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նրա՝ Միացյալ թագավորություն աշխատանքային այցի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Պարբերականի տվյալներով՝ երբ որոշվում էր հարցը, թե ով պետք է ուղեկցի Եղիսաբեթ II-ին Թրամփին ընդունելիս, երկու թոռներն էլ հրաժարվել են արարողությանը մասնակցել։

«Նրանք պարզապես հրաժարվեցին մասնակցել։ Շատ, շատ արտասովոր է, երբ թագուհին այնտեղ առանց ուղեկցության է»,-ասել է պարբերականի զրուցակիցը։

Image result for Royal family ‘snub’ Donald Trump during UK visit

Ընդունելության ժամանակ արքայազն Ուիլյամը բարեգործական արշավի էր մասնակցում, իսկ արքայազն Չարլզը Գլոսթերշիր կոմսությունում՝ միջոցառման։

92-ամյա Եղիսաբեթ II-ի ամուսինը՝ 97-ամյա արքայազն Ֆիլիպը ևս ցանկության պարագայում էր կարող էր ուղեկցել թագուհուն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Չարլզ   Ուիլյամ  


Վերնագիրի այլ պիտակները