Թրամփը Հելսինկիում սկսեց Ֆինլանդիայի նախագահի հետ հանդիպմամբ

12:30   16 Հուլիս 2018    227

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 16-ին Հելսինկիում աշխատանքային ծրագիրն սկսել Է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ հանդիպմամբ:

Կարճ բանակցությունները տեղի կունենան Ֆինլանդիայի պետության ղեկավարի Մյանտյունիեմի նստավայրում, որը գտնվում Է Հելսինկիի կենտրոնից հեռու, եւ ներառում Է շփում աշխատանքային նախաճաշի ձեւաչափով: Հանդիպումը հեռարձակվում Է Ֆինլանդիայի մայրաքաղաքի մամուլի կենտրոնում: Թրամփը Ֆինլանդիայի ղեկավարի նստավայր Է ժամանել իր կնոջ՝ Մելանյայի հետ:

Հանդիպման ժամանակ Թրամփը եւ Նիինիստյոն մի քանի բառեր են փոխանակել: Այնուհետեւ երկու նախագահները կանանց հետ դուրս են եկել պաշգամբ եւ մի քանի րոպե կեցվածք ընդունել ֆոտո- եւ հեռուստալրարգողների համար: Դրանից հետո սկսվել Է աշխատանքային նախաճաշը: Արդեն սեղանի շուրջը Թրամփը, որն ավելի վաղ մասնակցել Էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, հերթական անգամ վստահություն Է հայտնել, որ դաշինքն «ուժեղ Է ինչպես երբեք»: Նիինիստյոյի հետ զրույցն ավարտելուց հետո ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարը կվերադառնա իր հյուրանոց եւ արդեն այնտեղից կժամանի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջին լիաֆորմատ հանդիպմանը: Այն կսկսվի Երեւանի ժամանակով 14:00-ին քաղաքի կենտրոնի նախագահական պալատում եւ պետք Է շարունակվի մի քանի ժամ: Դրանց հետո պլանավորված Է երկու ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսը:

Պուտինի եւ Նիինիստյոյի հանդիպումը նույնպես նախատեսված Է հուլիսի 16-ին. ինչպես ավելի վաղ պատմել Է Ռուսաստանի պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը, այն պետք Է տեղի ունենա արդեն Պուտինի եւ Թրամփի գագաթնաժողովից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Հելսինկի  


Վերնագիրի այլ պիտակները