Հսկայական սառցաբեկորը սպառնում է գրենլանդական գյուղին

13:48   16 Հուլիս 2018    148

​Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "BBC"-ին, Արեւելյան Գրենլանդիայի փոքրիկ գյուղի բնակիչները ստիպված էին տարհանվել այն բանից հետո, երբ ափին սառցաբեկոր է մոտեցել:

Տեղական իշխանությունները մտավախություն ունեն, որ եթե հսկայական սառցաբեկորը բաժանվի, ապա ձեւավորված ալիքը ջրի տակ կառնի տները:

Սառցաբեկորը բառացիորեն կախվել է Իննաարսուիտ գյուղի ափային հատվածում գտնվող տների վրա: Սակայն, ամենայն հավանականության, այն ծանծաղուտն է ընկել եւ գիշերվա ընթացքում տեղից չի շարժվել, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Գյուղում, ընդհանուր առմամբ, 169 մարդ է ապրում, եւ բնակիչները, որոնց տները մոտ են սառցաբեկորին, ժամանակավորապես տեղափոխվել , հայտնում է Ritzau դանիական գործակալությունը:

​«Դրանում ճաքեր եւ անցքեր կան: Մենք մտավախություն ունենք, որ այն կարող է կոտրվել յուրաքանչյուր պահի»,- տեղական Sermitsiaq թերթին հայտարարել է գյուղական խորհրդի անդամ Սյուզան Էլիասենը: Նա նշել է, որ գյուղի էլեկտրակայանը եւ վառելիքի պաշարները մոտ են գտնվում ափին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները