Թրամփը կրկին բողոքել է ԶԼՄ-ների ուշադրության պակասից

13:57   16 Հուլիս 2018    94

Hayatsk.info-ն հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում վրդովմունք է հայտնել այն կապակցությամբ, թե որքան քիչ ուշադրություն են հատկացրել ամերիկյան ԶԼՄ-ները Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների ընթացքում իր ձեռք բերած հաջողություններին։

«Ինն ամսվա ընթացքում Հյուսիսային Կորեայում ոչ մի մարտագլխիկ կամ հրթիռ չի արձակվել, ոչ մի միջուկային փորձարկում չի եղել, և մենք հետ ենք ստացել մեր պատանդներին։ Ո՞վ գիտի, թե ի վերջո ինչպե՞ս կավարտվի այդ ամենը, բայց կեղծ լուրերը ինչու՞ ուշադրություն չեն դարձնում այս հիանալի փաստերին։ Որովհետև կեղծ լուրեր են»,-եզրակացրել է ԱՄՆ նախագահը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները