Եգիպտոսում զմռսման արհեստանոց է հայտնաբերվել

14:03   16 Հուլիս 2018    118

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Գազետա»-ին, հնագետները Եգիպտոսում հնագույն արհեստանոց են հայտնաբերել, որը զբաղվում էր զմռսմամբ:

Արհեստանոցը հայտնաբերվել է Մեմֆիսի Սաքարա նեկրոպոլում: Գտածոն պատկանում է ուշ Թագավորության ժամանակաշրջանին՝ մ.թ.ա. 664-404 թվականներին:

Հայտնաբերված գտածոների թվում եղել են մումիայի ոսկեզօծ արծաթյա դիմակ, արարողակարգային տարաներ, որոնցում պահում էին հանգուցյալի մարմնից դուրս բերված օրգանները, կավե եւ հախճապայա բաժակներ: Ակնկալվում է, որ դրանք կցուցադրվեն Մեծ Եգիպտական թանգարանում, որը նախատեսվում է բացել 2018 թվականի վերջին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եգիպտոս  


Վերնագիրի այլ պիտակները