Մասկը Թաիլանդում քարանձավից երեխաների փրկության օպերացիայի մասնակցին «մանկապիղծ» է անվանել

14:10   16 Հուլիս 2018    129

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «RT»-ին, SpaceX եւ Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը կտրուկ ձեւով է արձագանքել բրիտանացի դայվեր երն Ուոնսորթի քննադատությանն իր հասցեին, որը փրկել էր երեխաներին Թաիլանդի հյուսիսում ջրհեղեղի հետեւանքով արգելափակված քարանձավից:

Ինչպես նշվում է, Ուոնսորթը Twitter-ում Մասկի՝ քարանձավի երեխաներին մինի սուբմարինների օգությամբ դուրս բերելու պլանը «PR հնարք» է անվանել եւ խորհուրդ է տվել «իր սուզանավը հնարավորինս հեռու մտցնել»:

Սոցիալական ցանցում պատասխանելով դայվերին՝ Մասկը նշել է, որ դեպքի վայրում որեւէ անգամ չի տեսել «այդ բրիտանացի էքսպատին», եւ առաջարկել է նրան ցույց տալ դպրոցականների փրկության տեսանյութը:

«Գիտես, մի ծանրաբեռնիր քեզ տեսագրության ցուցադրմամբ: Մենք կստիպենք մինի սուզանավերից մեկին անցնել ողջ ճանապարհը քարանձավում: Կներես, մանկապիղծ, դու ինքդ խնդրեցիր»,- հավելել է նա: Գործարարը որեւէ կերպ չի մեկնաբանել իր խոսքերը եւ շուտով հեռացրել է իր գրառումը:

Անցյալ շաբաթ Մասկն անձամբ էր մինի սուզանավ հասցրել քարանձավ: Սակայն փրկարարները հրաժարվել էին օգտագործել սարքը՝ աննպատակահարմար լինելու պատճառով: Հուլիսի 8-ից 10-ը ընկած ժամանակահատվածում դայվերներին հաջողվել էր դուրս բերել 12 դպրոցականներին հորդառատ անձրեւների հետեւանքով արգելափակված քարանձավից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մասկ   Թաիլանդ  


Վերնագիրի այլ պիտակները