Խորվաթիայի նախագահը հանդես է եկել ՌԴ-ին մեկուսացնելու փորձերի դեմ

14:21   16 Հուլիս 2018    158

Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար–Կիտարովիչը հանդես է եկել հանուն Մոսկվայի հետ փոխգործակցության և ընդդեմ Ռուսաստանի մեկուսացման փորձերի։

«Մենք կուզենայինք երկխոսել մեր անվտանգության ընդհանուր մարտահրավերների շուրջ։ Մենք պետք է միասին աշխատենք»,– ասել է Գրաբար–Կիտարովիչը՝ Associated Press գործակալությանը տված հարցազրույցում։

Խորվաթական առաջնորդը նաև իր կարծիքն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկյան գործընկերոջ՝ Դոնալդ Թրամփի սպասվող հանդիպման վերաբերյալ։

«Ես իրոք հույս ունեմ, որ երկու պետությունների առաջնորդները բավական պատասխանատու վերաբերմունք կցուցաբերեն աշխարհում կայունության և տրանսատլանտյան հարաբերությունների նկատմամբ»,–ասել է նա, նշելով, որ ՌԴ և ԱՄՆ–ի միջև հարաբերությունները «առաջնային նշանակություն» ունեն համաշխարհային կայությունը պահպանելու և հակամարտություններ, այդ թվում Բալկաններում, թույլ չտալու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Խորվաթիա   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները